Խնձորի չիր,Արագ պատրաստվող տարբերակ
Serine Hovsepyan Serine Hovsepyan
19.2K subscribers
77,991 views
823

 Published On Aug 1, 2021

3_4 կգ խնձոր
1 կգ շաքարավազ
200մլ ջուր
կես թեյի գդալ լիմոնի աղ

Ընտրել ոչ շատ հասած դեղին խնձոր,իմ դեպքում Շաքար խնձորն եմ օգտագործել ։

Այս տարբերակով պատրաստելու դեպքում կարող եք կեղևը չհեռացնել՝ միջուկը նույնպես ։

Միրգը կտրել 3/4 մմ հաստության կտորներով։
Կտրած խնձոր պահել լիմոնաջրի մեջ այնքան ժամանակ, մինչ կլցնեք օշարակի մեջ։

Լիմոնաջրը չի թողնում, որ միրգը սևանա։

Պետք է եփել 2_3 անգամ,յուրաքանչյուր անգամ եփել մինչև 10 րոպե, թույլ կրակին, անընդհատ զգույշ խառնելով ։

Օշարակի մեջ պետք է թողնել 10_12 ժամ։
Վերջնական վիճակում օշարակ չպետք է մնա ։

Արևի տակ չորացնելու համար վերցնել բաց գույն ունեցող սկուտեղ,և ամեն օր փոխել սկուտեղը ։Չորանում է 2_3 օրում։

Չորանոցում չորացնելու համար սկզբում չորացնել ամենաբարձր ջերմաստիճանով,որպեսզի գոլորշիացումը արագ տեղի ունենա։Բարձր ջերմաստիճանով չորացնել 3_4 ժամ,այնուհետև անջատել, թողնել լիարժեք հովանա, ջերմաստիճանը թուլացնել և շարունակել չորացնել ։
Չորացնել պետք է դադարներով ։
Պատրաստ վիճակը ստուգել բացառապես լրիվ սառը վիճակում, քանի որ տաք վիճակում միշտ ավելի փափուկ է երևում ։

Այստեղ թողնում եմ նաև մյուս տարբերակը՝👇

   • Սիրուն ու ախորժելի տեսք, #խնձորի_չիր ...  

Մանրամասները կգտնեք տեսանյութում։

show more

Share/Embed