Ես նայում եմ աշխարհին։
Galya Badalyan Galya Badalyan
15 subscribers
236 views
3

 Published On Oct 8, 2024

Հեղինակային բանաստեղծություն
Գալյա Բադալյան


Ես նայում եմ աշխարհին

Տեսա երեխայի ով իր ծնողին թողեց ծերանոցում և մի ծնողի ով երեխա էր ունեցել շահի համար, զարմացա։

Տեսա մի տղամարդու ով իր կնոջը սիրում էր, բայց դավաճանում և տեսա մի կնոջ ով իր ամուսնուն ատում էր, բայց չեր հեռանում, զարմացա։

Ես տեսա խաբեբայի ում բոլորը հավատում էին ու սիրում և տեսա ճշմարտությունը ասողին ում քարկոծում էին ու ատում, զարմացա։

Ես տեսա հավատք վաճառող հոգևորականի և եկեղեցի հաճախող անհավատի, զարմացա։

Իր փրկությունը փնտրող, բայց իրեն կործանող մարդու էլ տեսա, զարմացա։

Զարմանալի է, բայց էլ չեմ զարմնում։
Գրված է .
" Այս աշխարհը պիտի կործանվի"
Եվ ես տեսնում եմ, որ այն գնում է ուղիղ իր կործանման ճանապարհով։


#poetrylovers
#պոեզիա
#поэзия
#writer

show more

Share/Embed