Ես մի շուն ունեմ
Armen Bezhanyan Armen Bezhanyan
12 subscribers
39 views
0

 Published On Sep 13, 2024

Խոսք` Մհեր Բեժանյանի

Ես մի շուն ունեմ` իսկը մի արտիստ,
Որին դասեր եմ տալիս կրթական.
֊ Ոսկորն,֊ ասում եմ,֊ ուսուցիչ է խիստ,
Եւ մենք նրան ենք հաճախ պարտական։

Մենք հարազատ ենք դարձել, իսկապես։
Եւ մի բան տալիս ասում եմ` Լիզեթ,
Տեսնում ես` ոսկոր չեմ նետում քեզ,
Այլ իմ ոսկորը կիսում եմ քեզ հետ։

Իմ հարևանն էլ շուն ունի մի սև,
Որ հոգի չունի, գոռոզ է ու չար։
Միշտ էլ իր առջև կտեսնես մսեր,
Եւ իր անունն էլ Արքա չէ, այլ` Ցար։

֊ Շուն իմ,֊ ասում եմ շանը իմ նիհար,֊
Միշտ չէ, որ հոգին լինում է խորքում,
Շքեղությունը անմիտ շան համար
Փոխարինում է չունեցած հոգուն։

֊ Ի՜նչ պարտադիր է,- ասում եմ ճառով,-
Որ մենք էլ ապրենք այդպես Ցարամերձ։
Եկ մխիթարվիր խոսքիս բանջարով, ֊
Ինչպես էլ ապրես` ապրում ես ցվերջ...

Ասում եմ՝ Շուն իմ... իսկ նա` թեք ու մեք
Նայում է դեմքիս ու խելոք հաչում։
Ամենավերջում համբուրվում ենք մենք
Եվ մեր վիճակից չենք էլ ամաչում։

show more

Share/Embed