«Բալասանյանը ձեռք է բերել Երևանի նոր` դեռևս գաղտնի հատակագիծը,մատը որ հողի վրա դրել է,տեր է կանգնել»
Asekose am Asekose am
339K subscribers
15,311 views
0

 Published On Premiered 5 hours ago

Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում բլոգեր Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կողմից համայնքային հողի զավթման դեպքից: Նա նշել է, որ Նոր Նորքում մի անձ 30 տարի ապօրինի ցանկապատել է համայնքային հողատարածքը: Իսկ Վիտալի Բալասանյանը այդ մարդուն առանց զգուշացնելու, գնացել, այդ ապօրինի զավթած տարածքի ցանկապատները քանդել է: «Ինձ ահազանգել է հենց այն մարդն, ով 30 տարի ցանկապատած է եղել այդ տարածքը: Նա, տեսնելով, որ քանդողը Վիտալի Բալասանյանն է, վեճի չի բռնվել, այլ զանգել է Երևանի քաղաքապետարան, ներկայացրել իրավիճակը, ինչը որևէ արդյունքի չի հանգեցրել»:
Արթուր Չախոյանը նաև հայտնեց, որ Երևանի նոր գլխավոր հատակագիծը, որը դեռևս գաղտնի է պահվում, ձեռք է բերել Վիտալի Բալասանյանը: Վերջինը ման է եկել, գտել այն հողերը, որոնք ապօրինի զավթված են և մատը որի վրա դրել է, գնացել, տեր է կանգնել:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Բաժանորդագրվեք  Asekose.am-ի տելեգրամյան ալիքին՝  https://t.me/s/AsekoseNews

Հետևեք Asekose.am-ի ֆեյսբուքյան էջին՝   / asekose.am  

#asekose #news

show more

Share/Embed